Ում է վերջին անգամ զանգել Կուտոյանը․ նրա հեռախոսազանգերը վերծանել են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են․ «Ժողովուրդ»

«Հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմինը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է Գեորգի Կուտոյանի, ինչպես նաև վերջինիս ընտանիքի անդամների հեռախոսային մուտքային և ելքային զանգերը: Ասել է թե՝ ով կամ ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գևորգի Կուտոյանին կամ վերջինիս հայրիկին, մայրիկին, կնոջը կամ, առհասարակ, մտերիմ ընկերներին:

Ստանալով հստակ տվյալները, թե ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գևորգի Կուտոյանինև վերջինիս ընտանիքի անդամներին՝ նախաքննական մարմինը զանգահարում է այդ անձանց և հրավիրում նախաքննական մարմին՝ հարցաքննության»:

Like this post? Please share to your friends: