Ու՞մ ձեռագիրն է քարի վրա. ահա թե ով է այս ամենի հեղինակը

Արդեն ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում ճամփեզրին տեղադրել են վարչապետ Փաշինյանի պատկերով և «Նոլիկ», «Մեռավ սուտ խոսալով» գրությամբ շիրմաքար:

Բնականաբար սոցցանցերի օգտատերերը դա որակավորեցին որպես սրբապղծություն: Իսկ կարճ ժամանակ անց հրապարակվեցին լուսանկարներ, որոնք վկայում էին, որ շիրմաքարն արդեն հեռացված է:

Սոցցանցերում աղմուկ բարձրացրած լուսանկարները մեծ հետաքրքրություն առաջացրեցին բոլորի մոտ: Բոլորին մեկ հարց էր հուզում՝ «Ո՞վ է կանգնած այս ամենի հետևում…»

MediaNews-ը հավաքագրել է բոլորը փաստերը և կփորձի դրանք ներկայացնել ձեր ուշադրությանը

Լուսանկարները համացանցում հրապարակել է ֆեյբուքյան օգտատեր Արտուշ Վարդևանյանը, ով կարճ ժամանակ անց հեռացրեց իր իսկ հրապարակած լուսանկարները:

Դատելով լուսանկարները հրապարակած օգտատիրոջ լուսանկարներից, կարելի է գալ այն եզրահանգման, որ վերջինս Քոչարյանի աջակիցներից է, իսկ նրա ընկերների ցանկում կարելի է գտնել ադեկվադներ Արթուր Դանիելյանին և blognews.am կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանին:

Արտուշ Վարդևանյանի՝ լուսանկարները կայքում հրապարակելուց շատ կարճ ժամանակ անց, լուսանկարները հրապարակվեցին blognews.am կայքում: Ընդ որում լուսանկարներն առաջինը հրապարակվել են հենց blognews.am կայքում 22:16-ի դրությամբ:

Իսկ վերոնշյալ կայքի խմբագիր հանդիսանում է հայտնի ադեկվադ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Ուշագրավ է շիրմաքարի վրա արված «ՆՈԼԻԿ» գրությունը:

Եթե փորձեք ֆեյսբուքում փնտրել այս վանկարկումը, ապա որոնողական հմակարգը ցույց կտա, որ այն օգտագործել են հայտնի ադեկվադները:

Ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ վերջիններս` Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը, անմիջական կապ ունեն Գյումրի-Վանաձոր ճանապարհի ճամփեզրին տեղադրված շիրմաքարի հետ:Վարչապետ Փաշինյանի վարկանիշին վնասող ցանկացած երևույթի մասին իրենց ֆեյսբուքյան էջում պարտադիր բարձրաձայնող ադեկվադները երեկ ադպես էլ չանդրադարձան շիրմաքարի լուասնկարներին՝ իրենց վրա ավելորդ ուշադրություն չգրավելու համար

Նշենք նաև, որ լուսանկարները համացանցում հայտնվելուց կարճ ժամանակ անց շիրմաքարը հեռացվել է ճամփեզրից:

Like this post? Please share to your friends: