Ոչ ավելորդ հիշեցում հատկապես հետագա բանակցողներին․ մեր սպան կացնահարվել է քնի մեջ

Նվեր Մնացականյանը ներկայացրել է  1 րոպեի նոր թողարկումը։

Картинки по запросу "Мнацаканян/Time: Армяне первые христиане, но Сафаровым пасти баранов лучше в Венгрии"

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Գուրգեն Մարգարյանի գործը եզրափակիչ փուլում է։ Պետք է ուշադիր լինել, դատարանի որոշումից շատ բան է կախված։ Շատ դժվար է լինելու փրկել և բարձրագույն արբիտրի եվրոպական նկարագիրը, և խուսափել էթնիկ պատկանելիությամբ ոճիրը դատապարտելուց։ Ոչ ավելորդ հիշեցում հատկապես հետագա բանակցողներին․ մեր սպան կացնահարվել է քնի մեջ, ՆԱՏՕ-ի բարձրանուն միջոցառմանը մասնակցելիս։ Եվ ձեր առջև նստածը դասընկերոջը խաղաղ քնի մեջ սպանողին ազգային հերոս շնորհողն է, որի հետ մենք Գուրգենի մшհից հետո արդեն տասնվեց տարի է հանդուրժողականության և խաղաղասիրության նեյնիմ-նեյնիմներ ենք խաղում։ Արցախն ու Հայաստանի սահմաններն ազատագրվել են հենց Ռամիլ Սաֆարովներից, որոնց առաջարկում են նորից ոչխար պահել մեր սարերում։ Հունգարիան արոտավայրեր շատ ունի, կաշառվելու փորձ՝ նույնպես, տարեք այնտեղ, եթե կուզեք հենց ՄԻԵԴ-ի որոշմամբ։ Մենք առաջին քրիստոնյաներն ենք, բայց ոչ ինքնասպանի խոնարհությամբ։ Կարող եք ծանոթանալ Հայաստանն աշխարհում երրորդ ռազմականացված պետությունն է զեկույցին։ Մենք գիտենք, որ այսուհետև այդպես է լինելու, Հաագայի բարձրադիրը ինչ որոշում էլ կայացնի․․․

Like this post? Please share to your friends: