«Ոմանք վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն. նրանց հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ-ն». Ն. Փաշինյան

Գորիսում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարությամբ է հանդես եկել՝ վերաբերող Արցախին: «ՀՀ-ում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր օրումեջ ասում են՝ հեղափոխությունը դավադրություն է Արցախի դեմ, մեր կառավարությունը դավադրություն է պատրաստվում Արցախի դեմ, մեր կառավարությունը նենգ մտադրություններ ունի Արցախի դեմ: Ի՞նչը կարող է դրդել այդ մարդկանց անել հայտարարություններ, որոնց սուտ լինելու մասին գիտեն հենց իրենք: Մտածում եմ՝ լավ, էս մարդիկ ինչի՞ են սենց բաներ ասում: Որևէ տրամաբանական բացատրություն չեմ գտնում, բացի նրանից, որ որոշ քաղաքական ուժեր հասկացել են, որ այս ընտրությունները լինելու են իրենց քաղաքական մահվան արձանագրումը: Ու էդ մարդիկ իրենց մոտալուտ քաղաքական մահն արձանագրելով՝ որոշել են սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմի հրձիգ դառնալ՝ հուսալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ ու այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային ու անձնային շահերը: Կարծում եմ՝ այդ հայտարարություններով պետք է զբաղվեն նաև ԱԱԾ-ն ու ռազմական հետախուզությունը, որովհետև ոմանք վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն»,- ընդգծել է Ն. Փաշինյանը:

Like this post? Please share to your friends: