Նախնական տվյալներով 13 մարդ է մահացել՝ տեղի ունեցած ողբերգության հետևանքով:
Ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը 500 մ բարձրությունից ընկել է կիրճը: Հաղորդվում է, որ ավտոբուսի վարորդը լեռնային բարդ տեղանքում չի կարողացել կառավարել մեքենան ու այն ցած է գլորվել:
Կան տասնյակ տուժածներ, զոհերի թիվը կարող է ավելանալ:
Դեպքը տեղի է ունեցել Նեպալում: