Կալմիկիայում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, և մի հոգի վիրավորվել է։
Բախվել են երկու մարդատար մեքենաներ՝ Lada Granta եւ Datsun on-Do։ Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունից։
Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։