Նրանք, ովքեր ուզել են իրենց ձևով մեկնաբանել իմ ասածը՝ քոչարյանական լրատվամիջոցներն են

Ռուբեն Հախվերդյանն իր ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով հայտարարությամբ է հանդես եկել.

-Եթե հարցը վերաբերում է Արցախում ապրող հայերին, ես նրանց դեմ բան չունեմ, այլ նրանց քաղաքական էլիտային եմ ուղղել իմ խոսքը: Եթե որևէ մեկն իր ձևով է մեկնաբանում՝ դա իր պրոբլեմն է, իմ պրոբլեմը չէ: Եթե Ղարաբաղում ապրող ինչ-որ դերասանուհի ասել է, որ իրեն Ռոբերտ Քոչարյանի նման նստած է համարում, ասել է թե՝ ինքն էլ մի Ռոբերտ Քոչարյան է, ապա ես դրան ավելացնելու ոչ մի բան չունեմ: Եթե ինչ-որ պետական քաղաքական գործիչ Զորի Բալայանը, ցիտում է Արկադի Ղուկասյանին, որ Բաքուն գրավելուց առաջ պետք է Երևանը գրավել, ես դրան էլ ավելացնելու ոչինչ չունեմ: Եթե Մարտի 1-ին Ղարաբաղից «ՍՊԵՑՆԱԶ» են բերում և կրակում են մեր ժողովրդի վրա, դրա մասի՞ն ինչ կարող եմ ասել:

Իմ հարցազրույցում կարող եմ ավելացնել մի բան՝ Գետաշենում, Մարտունաշենում ռուսական զորքը և ռուս զինվորներն են կոտորել հայ ժողովրդին, դա եղել է սպանդ: Ի դեպ, Մարտի 1-ից հետո միայն ես եմ եղել, որ Ռոբերտ Քոչարյանին անվանել եմ մարդասպան, մինչդեռ բոլոր կուսակցությունները դրա մասին լռում էին:

Ռուբեն Հախվերդյանի հայտարարությունը

Այսօր Հայաստանի Եվրոպական կուսակցություն այցելեց Ռուբեն Հախվերդյանը եւ հակիրճ մեկնաբանեց վերջերս աղմուկ հանած հարցազրույցը:

Опубликовано ՀԵԿ — Հայաստանի Եվրոպական կուսակցություն/ EPA — European Party of Armenia Понедельник, 4 марта 2019 г.

Like this post? Please share to your friends: