Նվեր Մնացականյանի 1 րոպեի նոր թողարկումը. չգողացածի հաշվին ասֆալտ են անում, ասում եք պոպուլիզմ է

Картинки по запросу Мнацаканян/Time: Предложите премьеру Армении войти в долюԵրևի նկատեցիք, ինչ արեցին, նախկինների ազգային արժեքները փրկելու աղմուկն ու նորերի արդարացումները քաղաքական բանավեճ չդարձավ։ Կռվանները կամ կեղծ էին, կամ՝ թույլ։ Ինչն է ստիպում հորինել մի բան, որին ինքներդ չեք հավատում։ Չգողացածի հաշվին ասֆալտ են անում, ասում եք պոպուլիզմ է։ Ռուսաստանի արտգործնախարարն է ասում առանց Արցախի բնակչության որևէ համաձայնություն անհնար է, ասում եք, միևնույնն է, վերելակում տվել են հողերը։ Դա քիչ է, Արցախն ազատագրած գեներալն էլ, թշնամու դիվերսանտներին մոռացած, արդեն սպառնում է տասը հազար համասեռամոլների Հայաստան ներխուժմամբ։ Ում է պետք քաղաքական այս մանրավաճառությունը։ Չկա քաղաքական զորեղ ալիբի, սարքեք․օրինակ, համոզեք վարչապետին մի տեղ փայ մտնի։ Ասում են Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում տեղ է ազատվում։ Դրանից էլ զորեղ թակարդ։ Այ դա կլինի քաղաքական լուսանցքից պրծնելու իսկական հրավառություն, այն էլ Հայաստանի մահախոսականի հնչյունների ներքո։ Թե չէ, որն է հեղափոխության ավարտը ձգձգելու իմաստը։ Չեք տեսնում, որ դա ամենաշատը ձեռնտու է հեղափոխականներին․․․

Like this post? Please share to your friends: