Նվեր Մնացականյանի ջախջախիչ 1 րոպեն՝ դիմակ կրելու և երկրի ներսում դավաճանների վերաբերյալ․․․ Այն ժամանակ, ոչ ոք չի էլ հիշի, որ դրանք իրականում հեղափոխությունը խեղդելու ջանքեր էին․․․

Եթե իմանային հրաժարական պահանջողները, թե իրենց պահանջը ինչ համախմբում է հրահրել վիրուսային չարիքի դեմ կռիվ տվողների շուրջ, հաստատ չէին բացի կորոնավիրուսի ճակատում երկրորդ ճակատը ու չէին ձախողի բաց առճակատումը բարի մարդու կեղծ հրամանատարությամբ, որովհետև նորից հարց է առաջանում․ եթե այլևս չկա ծեծելու, խլելու, ունեզրկելու Հայաստանը, ապա ինչն է ոտքի հանել ունեզրկողներին, այն էլ մարտի մեկին մեղսակից անցյալով։

Мнацаканян/Time: Когда в Армении наступит время снять маски - YouTube

Ամեն դեպքում տխրելու կարիք չկա․ երբ քաղաքական առևտուրը քաոսի խաղադրույքով ձախողվում է, ամրանում է երկիրը։ Ուրախացեք դրանով։ Ի վերջո, եթե կա դիմակ կրելու ժամանակը, կլինի նաև դիմակը հանելունը։ Եվ հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք կգնահատեն հեղափոխությունն արթուն պահելու ձեր ջանքերը։ Այն ժամանակ, ոչ ոք չի էլ հիշի, որ դրանք իրականում հեղափոխությունը խեղդելու ջանքեր էին, իսկ գործադրողները՝ սեփական երկրում ավերի քարոզիչներ։ Աստված չանի, կորոնավիրուսը պահպանի հետհաշվարկի մուռը, որ հերթով հիշեցնի՝ ով ով էր ժանտախտի ժամանակ․․․

Like this post? Please share to your friends: