Նոր մանրամասներ են հայտնի դարձել՝ մոր կողմից սպանված՝ 7 տարեկան երեխայի դեպքի վերաբերյալ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ Լոռու մարզում սարսափելի դեպք էր տեղի ունեցել: Մայրը խեղդամահ էր արել հարազատ երեխային, ով ընդամենը 7 տարեկան էր:

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ:

2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ է ստացվել «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության բաժանմունք այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում կինը խեղդամահ է արել իր 7 տարեկան երեխային:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա.Մանթաշյանի գլխավորությամբ, եւ հայտնաբերել 7-ամյա աղջիկ երեխայի դիակը՝ բռնության հետքերով:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 30-ամյա կինը ձերբակալվել է՝ 7 տարեկան երեխայի սպանության կասկածանքով:

Պարզվել է նաեւ, որ երեխայի 30-ամյա մայրը, ով Երեւան քաղաքի բնակիչ է, փորձել է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ դեղահաբեր խմելու միջոցով: Վերջինս անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, կատարվել են առգրավումներ,

հարցաքննվել են մի շարք վկաներ, ստացվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական, դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Like this post? Please share to your friends: