Նոր Հաճնում ողբերգական դեպքից մահացած երեխաների հայրը հասել է հոգեհանգստին. նա շատ ծանր վիճակում է

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ տեղի է ունեցել Նոր Հաճնում շմոլ գազից թունավորված տատիկի և նրա չորս անչափահաս թոռների հոգեհանգիստը:

Նոր Հաճնի բնակիչները հրաժեշտ են տալիս մահացածներին, այստեղ էր նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Երեխաների հայրը` Արման Մարգարյանը, վերջին անգամ նրանց տեսել է 2017թ.-ին։ Երկու տարի առաջ ընտանիքում ևս մի ողբերգություն տեղի էր ունեցել. սպանվել էր Արմանի եղբայրը։

Նա այդ առիթով էր եկել Հայաստան։ Այնուհետև մեկնել է արտագնա աշխատանքի և դրանից հետո չէր վերադարձել։ Մարգարյանն ապրում է Դոնեցկի շրջանի Մակեևկա քաղաքում։

Նա չէր կարողանում զսպել արցունքները` չթաքցնելով շոկը։ Արմանի նախկին քաղաքացիական կինը` երեխաների մայրը, որն ազգությամբ ուկրաինուհի է, այժմ ապրում է Օդեսաում։ Դատելով ամեն ինչից` մայրը երեխաներին երկար ժամանակ չի տեսել, որովհետև խզել է հարաբերությունները նրանց հետ։

Արմանի եղբայրը` Աշոտ Մարգարյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ եղբայրն ու կինը մի քանի տարի առաջ որոշել են հաշտվել, միանալ և տանել երեխաներին, բայց հետո ինչ-որ տարաձայնություններ են առաջ եկել, և երեխաներն արդյունքում մնացել են Նոր Հաճնում` Արմանի մոր մոտ։ Երեխաներին տվել են մոր ազգանունը` Միրոնյուկ։

«Եղբայրս ավելի հաճախ գալու հնարավորություն չուներ։ Ծանր պայմաններում էին երեխաներն ապրում։ Ինչով կարողանում էինք, օգնում էինք», – ասում է Աշոտ Մարգարյանը։

Like this post? Please share to your friends: