Նկարում որդիս է՝ Գևորգը…Արսեն Թորոսյանի որդու լուսանկարը և նրա հայտնած բարի լուրը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է որդու լուսանկարը և դրան կից գրառում է կատարել.

Картинки по запросу արսեն թորոսյան

‼️ Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է։

 Լավ լուրերի շարքից. ամփոփելով ծնելիության ցուցանիշները 2019 թվականի առաջին կիսամյակի համար և համեմատելով դրանք 2018-ի հետ, կարող ենք արձանագրել, որ նվազման միտումը դանդաղում է և եթե այսպես շարունակվի, ապա տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ կարելի է կանխատեսել ծնելիության ցուցանիշի նվազման դադարեցում և հետագա աճ։

 2018-ի առաջին կիսամյակի նվազումը 2017-ի համեմատ եղել է 4.9%, իսկ 2019-ի նվազումը 2018-ի համեմատ՝ 0.9%։

 Այս ցուցանիշները իրական արձագանքն են այն սոցիալ-տնտեսական քաղաքականության, որ վարում է մեր կառավարությունը հեղափոխությունից հետո։

Հ.Գ. նկարում որդիս է՝ Գևորգը, վեց տարի առաջ, ծնվելուց մոտ մեկ ժամ հետո, երբ ես առաջին անգամ տեսա նրան 🙂

На изображении может находиться: один или несколько человек, люди спят и в помещении
Like this post? Please share to your friends: