Ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով պատասխանում էր քաղաքացիների կողմից տրվող հարցերին։ Նա անդրադարձավ նաև կոմունալ վճարումներին։
«ՀԾԿՀ-ն այս վճարումների մասով իրավիճակը հայտարարել է ֆորսմաժոր, ինչը նշանակում է, որ չվճարումների հետ կապված անջատումներ չեն լինի»։
Անդրադառնալով հետագա վճարումներին՝ նշեց, որ սոցիալական աջակցության միջոցառումներ են իրականացնում․
«Կհետևենք այդ միջոցառումների իրականացման էֆեկտիվությանը և ըստ անհրաժեշտության այդ որոշումների մեջ կկատարենք կարգավորումներ, որ հնարավորինս էֆեկտիվ լինի, և մեր քաղաքացիներն անսպասելի առաջացած սոցիալական դժվարությունները կարողանան առավելագույն էֆեկտիվությամբ հաղթահարեն»։