«Ես հիմա ձեր ասածին չեմ կարող ոչ մի բան հակադարձել, ես չեմ կարող որևէ մեկին ասել սխալ է… մեզ մեղադրում են իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար»,- դիմելով սևազգեստ մայրերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ
այսօր «Զինվորի Մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ, բողոքի ցույց են իրականացնում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը:
Նրանք բողոքում էին, որ ոտնահարված է իրենց արժանապատվությունը, իսկ կառավարությունը անտեսում է իրենց խնդիրները՝ չփորձելով լուծում տալ:
Նշենք, որ Մ. Խաչատրյանը հայտարարեց, որ սևազգեստ մայրերի հետ նստացույց և հացադուլ է իրականացնելու:
Մանրամասները՝ տեսանյութում.
սևազգեստ մայրերի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետին Նիկոլ Փաշինյանին մոտեցավ քաղաքացի, ով ներկայացրեց իր խնդիրը:
Մանրամասները՝ տեսանյութում.