Նառան է վարչապետի աշխատակազմից: Վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ: 35 000 դոլարը կուղարկեմ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Այսօր տաքսու մի վարորդ իմ ծանոթին այսպիսի պատմություն է պատմել. ինչ-որ մի երիտասարդ կին նստել է իր տաքսին եւ «զանգել» մի ինչ-որ տեղ ու մոտավորապես վարել այսպիսի խոսակցություն.

«Մերի Նառան է վարչապետի աշխատակազմից: Վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ: Հա՞, ինչ լավ ա: 35 հազար էինք տալու չէ՞: Դոլա՞ր, թե եվրո: Օկ: Դե մարդ կուղարկեմ, փողը կտա կվերցնի. 35 հազար դոլար»:

Վարորդին տարօրինակ է թվացել այս խոսակցությունը եւ ուղեւորին տեղ հասցնելուց հետո ուշադիր հետեւել է, թե նա ուր է գնում: Իսկ նա գնացել-նստել է մեկ ուրիշ տաքսի:

Like this post? Please share to your friends: