Մամ… մամ ջան… լսում ես? Այդ ես եմ, քո փոքրիկը, քո ամենափոքրիկը, քո ամենալավը… նորածնին կորցրած Հայկուհի Խաչատրյանի հուզիչ գրառումը

Օրեր առաջ Հանրապետական հիվանդանոցում երրորդ երեխային լույս աշխարհ բերած և նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.На изображении может находиться: 1 человек, в помещении

Մամ… մամ ջան… լսում ես? Այդ ես եմ, քո փոքրիկը, քո ամենափոքրիկը, քո ամենալավը… Քոնն եմ, որովհետև միայն քեզ եմ ճանաչում, միայն քեզ եմ զգում մամ, քո ուրախությունն եմ զգում, քո անհանգստությունը… Քոնն եմ, որովհետև Աստված քեզա ընտրել ինձ համար… Գիտես, ես դեռ ոչինչ չեմ հասկանում, ոչինչ չեմ պատկերացնում, իմ կյանքը դեռ նորա սկսվում, ու սկսվումա քեզնով… Առաջին բանը որ լսել եմ` քո սրտի զարկնա, առաջին բանը որ զգացել եմ` քո ջերմություննա, առաջին բանը որ պատկերացրել եմ` քո տեսքնա մամ, առաջին բանը որ տեսել եմ… չէ, ես դեռ ոչինչ չեմ տեսել… Քեզ չեմ տեսել դեռ մամ, բայց արդեն սիրում եմ… Միթե պիտի տեսնեմ քեզ որ սիրեմ? Չեմ տեսնում, բայց զգում եմ քեզ, դու ամենամոտն ես ինձ, ես ամեն օր քնում ու զարթնում եմ քո սրտի զարկերի ներքո, ջերմանում եմ քո ջերմությամբ, միթե պիտի տեսնեմ քեզ որ սիրեմ? Չէ մամ, ես արդեն սիրում եմ քեզ… Դու էլ ինձ չէ մամ? Սիրում ես չէ? Ես կտեսնեմ քեզ չէ? Ես շատ եմ սպասում մեր հանդիպմանը գիտես? Ու կսպասեմ ինչքան որ պետքա… Մամ կներես, եթե չեմ արդարացրել քո սպասելիքները, մամ ջան մի տխրի խնդրում եմ, ես շատ նեղություն չեմ տա քեզ, ճիշտա էստեղից դուրս գալով ես շատ եմ ուզում միշտ քո գրկում լինեմ, որ էլի դու լինես ինձ ամենամոտը, բայց ես կամաց-կամաց կսովորեմ ուրիշներին էլ մոտ լինել… Մամ քո փորիկում էնքան լավա, էնքան ապահով, էնքան տաքուկ, ու մենակ քեզ տեսնելու համար եմ ես պատրաստ դուրս գալ այստեղից մամ… Խնդրում եմ մամ, թույլ տուր ապրեմ այս կյանքը քեզ հետ, մի ուղարկիր ինձ անծանոթ ու սառը աշխարհ, ես վախենում եմ, այնտեղ դու չկաս… Ես քեզ ամենամոտն եմ, մի դարձրու ինձ ամենահեռուն քեզնից… Մամ գիտես, մինչ քո փորիկում հայտնվելը ես Աստծո մոտ էի ու նա ինձ ասելա, որ դուք այդտեղ սխալ գիտեք, ասաց որ մեզ ստեղծելով նա ոչ թե ձեզ զավակ է տալիս, այլ մեզ` կյանք ու դրա համար հոգի, իսկ ձեզ` առաքելություն… առաքելություն մարմին տալ այդ հոգուն, իսկ հետո լույս նրա աչքերին, և պարգևատրվել դրա համար այս մեծ աշխարհում ինչ-որ մեկի համար անփոխարինելի մեկը լինելով` մայր լինելով: Առաքելություն, այլ ոչ իրավունք, ոչ իրավունք զրկել այդ փոքրիկ էակին իր տված կյանքից, իր ստեղծած լույսից, այն առաքելություններից, որ նա ունի անելու: Մամ ես վստահում եմ քեզ, ես գիտեմ որ դու կանես այդ առաքելությունը, մամ ես քեզ ուժ կտամ, մամ չտխրես հանկարծ, մամ ջան օգնիր Աստծուն իր գործում, չէ որ նա էլ քեզ է օգնում, երբ դու ունես դրա կարիքը… Միայն մի բան միշտ հիշիր, որ ես քեզ հետ եմ հիմա ու կլինեմ միշտ, եթե դու թույլ տաս, իմ Մամա, իմ Անփոխարինելի…

Լ. Ա.

Похожее изображение

Like this post? Please share to your friends: