Հրատապ. հունիսի 1-ից կարող են նորից խիստ սահմանափակումներ կիրառվել. մանրամասներ

Armdaily .am-ը գրում է. Չնայած նախորդ շաբաթվա վերջին իշխանությունները հերքում էին խիստ կարանտինի անցնելու մասին լուրերը, սակայն ArmDaily.am–ի տեղեկություններով երկուշաբթի օրվանից իշխանությունները մտադիր են ավելի խիստ սահմանափակումներ մտցնել։ Նման սահմանափակումներ մտցնելու պատճառը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մտահոգիչ տվյալներն են: Արդեն շաբաթներ շարունակ մի քանի հարյուր հաստատված դեպք ենք ունենում՝ երբեմն օրական տասնյակ մահվան ելքերով: Թե՛ վարչապետը, թե՛ առողջապահության նախարարը երբեք չեն հերքել, որ կարող ենք կրկին անցնել խիստ սահմանափակումների, բայց միևնույն ժամանակ նշում են, որ դա անցանկալի է՝ տնտեսական, սոցիալական տեսանկյունից: Այժմ տեսնելով, որ հանրային առողջությունն իսկապես վտանգված է՝ կորոնավիրուսով պայմանավորված, և առողջապահական ոլորտը կարող է պարզապես չհասցնել սպասարկել մեծաթիվ պացիենտների, որոշել են ավելի կտրուկ խստացումների գնալ:

Նիկոլ Փաշինյանը դիմակով շրջում է ...

Հավելենք, որ այն երկրները, որտեղ կորոնավիրուսի դեպքերը նվազել են, խիստ սահմանափակումների արդյունքն է եղել: Իսկ Հայաստանում իշխանությունների հորդորները քաղաքացիներին՝ կանոնները պահելու, սոցիալական հեռավորությանը հետևելու և դիմակաձեռնոցային ռեժիմ կիրառելու, կարելի է ասել, արդյունք չտվեցին:

Like this post? Please share to your friends: