Հրայր Թովմասյանը վարչապետին դատի է տվել․ հայտնի է պատճառը

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն օրեր առաջ դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Պահանջն է՝ ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Картинки по запросу "հրայր թովմասյան նիկոլ"

Հայցադիմումը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

Ավելի վաղ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը հայտնել էր, որ Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել պատրաստել հայցադիմումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Հրայր Թովմասյանն էլ 20 օր ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ փաստական տվյալով ապացուցելու ասածը, այլապես կդիմի դատարան:

Աղբյուր՝ mamul.am

Like this post? Please share to your friends: