Հստակ է, թե երբ Հայաստանը կվերադառնա կարանտինի. Նիկոլ Փաշինյան

Հստակ է, թե երբ Հայաստանը կվերադառնա կարանտինի. Նիկոլ Փաշինյան…

Ոչ ոք չի կարող բացառել, որ ստիպված կլինենք նորից վերադառնալ կարանտինի, բայց մեր խնդիրն է, որ կարողանանք կարանտինի չվերադառնալով կառավարելի պահել իրավիճակը։ Այս մասին այսօր Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ArmDay.am | Լուրեր հայաստանից և աշխարհից

«Կարանտինի վերադառնալու չափանիշը կոնկրետ վերակենդանացման բաժանմունքի տեղերի առկայությունն է, դա ամենամեծ չափանիշն է։ Այստեղ իրավիճակն ամեն օրվա հետ ավելի ծանրանում է, որովհետև ընդհանուր վիճակագրության հետ ավելանում է նաև ծայրահեղ ծանր հիվանդների թվաքանակը։ Ոչ ոք չի կարող բացառել, որ մենք ստիպված կլինենք նորից վերադառնալ կարանտինի։ Սա կախված է այն իրավիճակից, որ մենք կունենանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ մինչ հնարավոր կարանտինի վերադառնալը, Կառավարությունը կարող է խստացման այլ մեթոդներ կիրառել։

«Մասնավորապես, կարող է որոշում կայացվել, որ դիմակ կրելն ամենուր պարտադիր է, անկախ նրանից՝ բաց, թե փակ տարածքներում է։ Սա ավելի հեշտ է վերահսկել, որովհետև եթե քաղաքացին տնից դուրս դիմակով չէ, արդեն կարելի է արձանագրել, որ նա խախտում է թույլ տվել և դա հնարավոր է նաև վիզուալ վերահսկել։ Հիմա դիմակի առկայությունն է պարտադիր և սա նրա համար է, որպեսզի քաղաքացին փակ տարածք մտնելիս օգտագործի։ Երբ քաղաքացին առանց դիմակի քայլում է, մենք չգիտենք՝ նրա մոտ դիմակ կա՞, թե ոչ, իսկ ֆիզիկապես բոլորին ստուգել հնարավոր չէ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը 8216 է, մահվան դեպքերինը՝ 157։

Like this post? Please share to your friends: