Հերոսացնում ու գնահատում ենք մարդկանց, որոնց արարքները, մեղմ ասած, խիստ վիճելի են. Ռուբեն Մելիքյան

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Մենք այնքա՜ն իրական հերոսներ ենք ունեցել ու ունենք, որոնց ո՛չ հիշում ենք, ո՛չ գնահատում։

Դրա փոխարեն հերոսացնում ու գնահատում ենք մարդկանց, որոնց արարքները, մեղմ ասած, խիստ վիճելի են։ Ու՞մ նկատի ունեմ։ Այնքա՜ն մարդկանց նկատի ունեմ։ Թեև կոնկրետ հիմա մտածում եմ այն երիտասարդի մասին, որն Արցախի դրոշը ծածանելով՝ մարզադաշտ մտավ ու վազքով անցավ ադրբեջանական ինչ-որ թիմի խաղի ժամանակ։ Ու այդ երիտասարդը թերևս մեղավոր չէ, քանի որ նա լավ գիտի — «հերոսացման» համար ընդամենը պետք է նման մի քայլ, քայլ, որը, եկեք անկեղծ լինենք, արդյունավետության տեսանկյունից ամուլ է Ավետարանական թզենու պես։

Բայց հերոսակերտման «մեքենան» անսխալական է աշխատում — երիտասարդը հերոսացված է և վերջ։

2019-ը եկեք հայտարարենք հասունացման տարի և վերագնահատենք մեր մանկական սովորություններից գոնե որոշները»։

Մենք այնքա՜ն իրական հերոսներ ենք ունեցել ու ունենք, որոնց ո՛չ հիշում ենք, ո՛չ գնահատում։ Դրա փոխարեն հերոսացնում ու…

Опубликовано Ruben Melikyan Пятница, 4 января 2019 г.

Like this post? Please share to your friends: