Հետո՞, ի՞նչ անենք, պարտավոր էի գնալո՞ւ․․․ աղջիկ ջան․․․ Գագիկ Ծառուկյանը՝ Կուտոյանի հոգհանգստին ներկա չլինելու մասին

Լրագրողները հարցրեցին Գագիկ Ծառուկյանին․

-Դուք ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին ճանաչե՞լ եք, թե՞ ոչ. երեկ հոգեհանգստի արարողությանը Ձեզ չտեսանք. պատրաստվում ե՞ք հուղարկավորությանը գնալ։

Որպես Ազգային անվտանգության ծառայության նախագահ, իհարկե, ես իրեն գիտեմ, բայց անձամբ չեն ճանաչում: Այնտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից գնացել է միայն Տիգրան Ուրիխանյանը, որովհետև իր բարեկամն էր։

Картинки по запросу կուտոյան

Դիտարկմանը, թե Կուտոյանն ԱԱԾ տնօրեն է եղել, բարձր պաշտոն է զբաղեցրել, պարտադի՞ր է մտերիմ լինեիք, որ նոր գնայիք, Ծառուկյանն արձագանքեց. «Հետո՞, ի՞նչ անենք, պարտավոր էի գնալո՞ւ: Բարևած էլ չկանք, աղջիկ ջան, եթե ես մարդուն ճանաչեի, կապ չուներ, բայց ես մարդու հետ ծանոթ էլ չեմ եղել, բայց հարգել ենք»:

Like this post? Please share to your friends: