Հայկ Մարությանին դիմել են բաց նամակով. Երբեք աղբահանության խնդիրն այսքան սուր չի եղել, որքան հիմա է

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության անդամները դիմում-նամակ են ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ բարձրաձայնելով աղբահանության խնդրի մասին.

Նրանց խոսքով՝ երբեք աղբահանության խնդիրը այսքան սուր չի եղել, որքան հիմա է։

Картинки по запросу հայկ մարության

Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը հուսով է, որ նամակը հանձնելուց հետո կստանան բավարար պատասխան։ Ասում է՝ կսպասեն պատասխանի և հետո կորոշեն հետագա քայլերը։

Կուսակցության անդամների կարծիքով՝ պետք է փոխվի աղբահանություն իրականացնող ընկերությունը։

Վերջինները նամակը փոխանցեցին քաղաքապետարան։ Քաղաքապետարանից պատասխանեցին, որ 10 օրվա ընթացքում նամակին կպատասխանեն։

Like this post? Please share to your friends: