Հայկի մոր ծննդյան օրն է մարտի 6-ին, անակնկալ էր պատրաստել նրա համար․․․ ինչ է պատմում Հայկի մորաքույրը

Նանե Արզումանյանը՝ զոհված զինծառայող Հայկ Ասրյանի մորաքույրը, գրել է․

Картинки по запросу "հայկ ասրյան"

Ցավն անտանելի է ու համոզված եմ, որ բոլորիս խնդիրն է, որովհետև մեր ամենաթույլ կետերն են՝ մեր բանակն ու մեր զինվորը…Հայկի մայրը շարունակ կրկնում է, որ այս հատկանիշներով կարելի է միայն բնութագրել որդուն՝ համեստություն, զսպվածություն և հավասարակշռություն։ Հայկի անցած ուղին էլ բոլորիդ աչքի առջև է՝ ոսկե մեդալակիր է եղել ու գերազանցությամբ ավարտել համալսարանը. սովորել է Գորիսի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցում։Հետո սովորել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ու ավարտել կարմիր դիպլոմով։ Բացի այդ, Հայկը նաև ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանն էր ավարտել կարմիր դիպլոմով։

Картинки по запросу "հայկ ասրյան"
Հարազատ քույրը՝ Հեղինեն, պատմում է, թե ինչպես էր որոշել անակնկալ կազպակերպել մայրիկի՝ Լիաննայի համար, ում տարեդարձն է մարտի 6-ին. Հայկը մայրիկի համար որոշել էր հեռախոս գնել….Քույրիկը պատմում է, թե ինչպես էր հիանում իր աշխատանքով և միշտ տարբերվում բացառիկ հայրենասիրությամբ…
Այլևս անկարելի է բանակում զինվորների սպանություններ ինքնասպանությունների շարունակական դեպքերն ու դրանց վերաբերյալ քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունը։
Պահանջում եմ, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ուժային կառույցների ղեկավարները՝ ԱԱԾ տնօրեն, Գլխավոր դատախազ, Պաշտպանության նախարար, Գլխավոր շտաբի պետ, Քննչական կոմիտեի ղեկավար, Հատուկ քննչական ծառայության պետ ներկայացնեն, թե իրականում ինչ է կատարվում բանակում և ինչու պիտի զինվորը «ինքնասպանություն» գործի, ինչը Հայկի պարագայում բացառում եմ։(Շարունակելի…)

На изображении может находиться: 5 человек, люди стоят, обувь, небо и на улице

Like this post? Please share to your friends: