Այսօր ArmDay.am կայքը հոդված էր հրապարակել, որ երեկ առավոտյան քննվող քրեական գործի շրջանակում խուզարկություն է տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի բնակարաններում։ Կայքի ունեցած տեղեկություններով՝ Առուշ Առուշանյանը և Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են։ Առուշ Առուշանյանը տեղափոխվել է Երևան։
Տեղեկացնում ենք, որ Info Armenia կայքը կապ հաստատեց քաղաքապետի հետ և պարզեց լուրի իսկությունը։
ArmDay.am կայքի հրապարակած հոդվածը չի համապատասխանում իրականությանը,որևէ խուզարկություն չի եղել և ոչ ոք չի ձերբակալվել։Ավելին,նա երեկ և այս պահին նույնպես աշխատանքի վայրում է։
Իսկ,թե որն է նման կեղծ լուրերի տարածման նպատակը,անհասկանալի է։