Հակառակորդի կրակոցից վիրավորված զինվորի վիճակը ծանր է. հայտնի է նրա ինքնությունը

Այսօր ցավալի դեպք է տեղի ունեցել Տավուշում:

Հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ):

Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորել

ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Կատարվում է քննություն:

Like this post? Please share to your friends: