Կորոնավիրուսի ևս մեկ նոր ախտանշան, որն ի սկզբանե կարող է անվտանգ թվալ․ զգոն եղեք․․․

Բրիտանական օտորինոլարինգոլոգիայի ասոցիացիայի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի վարակի նոր ախտանշան, գրում է Lenta-ն՝ հղում անելով ասոցացիայի կայքին:

Բացահայտվել է #COVID_19 կորոնավիրուսի նոր ախտանիշ․ #Lenta

Ըստ մասնագետների՝ Չինաստանում, Իտալիայում և Հարավային Կորեայում վարակվածների զգալի մասը ամբողջովին կամ մասնակիորեն կորցրել է հոտառությունը: Այս ախտանիշի մասին նախկինում հայտնի չէր, բայց օրինակ՝ Գերմանիայում երեք հիվանդներից երկուսն ունեցել են նման ախտանիշներ, Հարավային Կորեայում հոտի զգացողությունն անհետացել է հիվանդության մեղմ ձևերով հիվանդների գրեթե 30%-ի մոտ:
Այս առումով մասնագետները պնդում են, որ նման ախտանիշներով մարդիկ պետք է ինքնամեկուսացվեն վարակի տարածումը կանխելու համար:

Like this post? Please share to your friends: