Կյանքից հեռացել է մեծ դերասան Երվանդ Մանարյանը․ ՔՐիստ Մանարյանը՝ հոր կորստի մասին

Կյանքից է հեռացել հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևանի պատվավոր քաղաքացի» Երվանդ Մանարյանը։

Այս մասին տեղեկանում ենք նրա թոռնուհու` Լիլիթ Մանարյանի ֆեյսբուքյան գրառումից…

Վերջինս ֆեյսբուքի իր էջում տեղադրել էր դերասանի նկարն ու արել հետևյալ գրառումը․․․

Իմ պապիկ, իմ սիրելի, իմ փարոս, Աստված հոգիդ լուսավորի…Ես անվերջանալի սիրում եմ քեզ…

Քիչ առաջ իր էջում գրառում է կատարել նաև դերասանի որդին՝ Քրիստ Մանարյանը․․․

Նա տեղադրել է ստորև լուսանկարը նշելով՝

Էս ուրախ լուսանկարը երկու օրվա մեջ դարձավ պատմություն՝ սկզբից Գերմանը, հետո պապան մեզ լքեցին․․․

Հիշեցնենք, որ օրեր առաջ մահացավ նաև հայ նշանավոր լուսանկարիչ, ֆոտոլրագրող Գերման Ավագյանը․․․

Մեր խորը ցավակցությունն ենք հայտնում նրանց հարազատներին և բարեկամներին։

Like this post? Please share to your friends: