Կա ընդամենը 3 կանոն․․․ Մենք չափից ավելի վստահություն ենք տածել մեր քաղաքացիների անհատական պատասխանատվության գործոնին․․․

«Մենք չափից ավելի վստահություն ենք տածել». Նիկոլ Փաշինյան

«Եթե պայմանականորեն նշենք, թե որն է կորոնավիրուսի դեմ պայքարի ողջ ռազմավարության մեջ մեր սխալը, ապա կարելի է ասել, որ մենք չափից ավելի վստահություն ենք տածել մեր քաղաքացիների անհատական պատասխանատվության գործոնին: Ի վերջո, եթե մեկը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում, ապա դա անում է նախ և առաջ իր ու իր հարազատների, և ոչ թե կառավարության համար: Հետևաբար, մեր ամբողջ ռազմավարությունը եղել է այն, որ մենք ինչ-որ մի ժամանակաշրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, այդ ժամանակաշրջանում որոշակիորեն ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հնարավորությունները, որից հետո գնանք բացման և մարդկանց ներկայացնենք 100%-ին ձգտող երաշխիքներ, որոնց պարագայում իրենք կխուսափեն կորոնավիրուսով վարակվելուց»:

«Մենք գնալու ենք վարչական լծակների խստացման: Գիտեք, որ պարտադիր են դիմակները մեքենաներում, փակ տարածքներում, հիմա նաև պարտադիր է դիմակ կրելը երթուղայինների կանգառներում: Առաջիկայում ոչ աշխատանքային օրեր են, կանխատեսվում է, որ մարդիկ մեծ շրջապատներով հավաքվելու են, խնջույքներ են անելու: Ես խստագույնս հորդորում եմ խուսափել բազմամարդ հավաքներից»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով դիմելով քաղաքացիներին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա զգուշացրեց, որ հակառակ պարագայում իշխանությունն ստիպված կլինի երկիրը նորից ցնցումների ենթարկել ու նորից համատարած ամեն ինչ փակել: «Սա կախված է ձեզնից յուրաքանչյուրիցդ»,- զգուշացրեց Փաշինյանը:

Նա նաև հավելեց․

«Կա ընդամենը 3 կանոն, որոնք 95%-ով հնարավորություն կտան խուսափել վարակումից.

1. Չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչել,
2. Կրել դիմակ բոլոր այն վայրերում, որտեղ դա հնարավոր է և առանց դիմակի որևէ հաղորդակցության մեջ չմտնել մարդկանց հետ:

3. Առանց դիմակի զրուցել միայն այն պարագայում, եթե կա 1,5 մ հեռավորություն»:

Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 25 мая 2020 г.

Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 25 мая 2020 г.

Like this post? Please share to your friends: