Կան բերման ենթարկված սպաներ. ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողի գործով նոր մանրամասներ են հայտնի

«Չնայած Քննչական կոմիտեից հաղորդում են, որ սահմա­նախախտ Արայիկ Ղազարյանի դեպքով ոչ մի ձերբակալված կամ կալանավորված չկա, քա­նի որ «ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 12.08.2019 թ. ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Ա. Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը, գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածնե­րում Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել», սակայն մեր աղբյուրներն այլ բան են պնդում:

Մեզ ասացին, որ այն զորամասից, որտեղ ծառայություն է իրականացրել Ղազարյանը, 8 սպա է բերման ենթարկվել ռազմա­կան ոստիկանություն, և քննություն է ընթա­նում:

Շարքային զինծառայողների նկատմամբ ոչ կանոնադրային վերաբերմունքի փաստերն են ստուգվում»,-գրում է «Հրապարակ»-ը:

 

Like this post? Please share to your friends: