Իսկական ցեղասպանություն է. նրանք կարմիր ներկով են ներկել դեսպանատան պատերը, մուտքի դարպասը…

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Թուրքական հրետակոծությունից իրենց բնակավայրերից հեռացող խաղաղ բնակչությանը ճանապարհներին գնդակահարում են թուրքական բանակի աջակցությունը վայելող, և թուրքական կողմից զինված ռազմական խմբավորումները… Պարզապես ցեղասպանություն…

Թեհրանում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույց են իրականացրել քրդերը: Որպես բողոքի ձև, նրանք կարմիր ներկով են ներկել դեսպանատան պատերը, մուտքի դարպասը, որը ասոցացվում է Թուրքիայի կողմից Սիրիայում սպանվող խաղաղ բնակչության արյան հետ:

Հակաթուրքական գրառումներ են արվել նաև դեսպանատան պարիսպների պատերին: Ձերբակալվել է ինը ցուցարար:

Ալ-Մայադին հեռուստաընկերությունը հայտնում է, որ Հալեպից 85 կմ հյուսիս-արևելք գնտվող Մանբիջ քաղաք են մտել Սիրիական կառավարական զորքերը, որոնց ուղեկցել են քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերը:

Հաշվի առնելով այն փաստը, որ այս հեռուստաընկերությունը իշխանական է, կարելի է համարել, որ տեղեկատվությունը հավաստի է, չնայած այն բանին , որ տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:

Այս պահին Քամիշլոյում և Հասակայում բառիս բուն իմաստով տոնակատարություն է: Մարդիկ դուրս են եկել փողոց և նշում են սիրիական բանակի գործողությունների սկիզբը թուրքական բանակի դեմ:

Հետաքրքիր բան է կյանքը, մի քանի տարի առաջ երգ ու պարով նշում էին սիրիական բանակից ազատվելու հանգամանքը, իսկ հիմա նշում են այդ նույն բանակի վերադարձը…

Like this post? Please share to your friends: