Ինչ եղանակ կլինի մինչև ամսվա վերջ․ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում, բուք, ջերմաստիճանի նվազում․ մանրամասներ

Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում, բուք, ջերմաստիճանի նվազում․․․

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, փետրվարի 25-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, բուք։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Փետրվարի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում` թաց ձյուն, ցածրադիր գոտում` անձրև:

Եղանակը մայրաքաղաքում
Like this post? Please share to your friends: