Հայկական ծագումով աշխարհահռչակ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Twitter- ի իր էջում գրառում է կատարել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների վերաբերյալ։ Նա իր հետևորդներին հիշեցրել է 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին։
«Կներեք, որ շարունակում եմ քրդերի վերաբերյալ գրառումներ անել, բայց երբ 11 տարեկան էի, ես լսել եմ արյան ծարավ թուրքերի մասին, ովքեր խոշտանգել ու սպանել են մոտ 2 միլիոն հայի։ Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան։ Հիմա նրանք Թրամփի «օրհնությամբ» ցեղասպանություն են իրականացնում քրդերի նկատմամբ»,- գրել է Շերը։