Ընդամենը 40 օր է, որ կաս իմ կյանքում…Քրիստինե Պեպելյան

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր ինստագրամի էջում հուզիչ լուսանկարներ է հրապարակել և կատարել գրառում.

«Ընդամենը 40 օր է, որ կաս իմ կյանքում, բայց ինձ փոխել ես հիմնովին… Սովորեցրել ես ավելի շատ սիրել, ավելի շնորհակալ ապրել, ավելի գնահատել ու ներել… միշտ ներել… Սովորեցրել ես ուրախանալ ակնթարթով, երջանկություն գտնել ամեն վայրկյանի մեջ: Քեզ գրկում եմ ու համոզվում` ոչ թե ես եմ քեզ կյանք տվել, այլ դու կյանք ես տվել ինձ…»:

Like this post? Please share to your friends: