Է՜հ, տիկին Բելա Քոչարյան.. Երկար եմ լռել, չասելու համար…Հիշում եք, եկա ձեզ խնդրելու, որ ինձ գործից չհանեին

Ռուզան Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Է՜հ, տիկին Բելա Քոչարյան..
Երկար եմ լռել, չասելու համար, այսօր էլ ամեն բան չէ, որ ասելու եմ…

Հիշում եք, եկա ձեզ խնդրելու, որ ինձ գործից չհանեին,/աշխատում էի ՀՀ նախագահի աշխատակազմում/ երկու ուսանող էի պահում, դուք ինձ մերժեցիք, ասելով, որ անկարող եք,արձակուրդից նոր էի եկել, ընդամենը 50 հազար դրամ վճարեցին, որի կեսը տան վարձերին տվեցի ու մնացի շվար կանգնած…

ինչու էին որոշել ազատվել ինձանից,ասեմ՝ հիշում եք բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի զայրույթն ու հայտնի բանաստեղծությունը:

Ինչպես Վիտալիի վերջին հայտարարությունների ժամանակ սկսվեց հայաստանցի- ղարաբաղցի խոսակցությունները, այդ օրերին էլ ներքին պառակտության ալիք էր բարձրացել, որպեսզի մարվեր այդ ալիքը գեներալ Սամվել Բաբայանի առաջարկով ես կազմակերպեցի Սամվել Բաբայան և Սիլվա Կապուտիկյան հանդիպումը, որի մասին ,,Երկու լեգենդ,, վերնագրով հոդվածով հանդես եկա ,,Իրավունք,, թերթում:

Ի դեպ՝ երեք ժամ տևած մեր համատեղ զրույցի մի մասն եմ ներկայացրել մեկ էջանոց հոդվածում: Կապուտիկյանն էլ մեր նման մտահոգ էր և այդ կարևոր հանդիպումից հետո, մարեց հրդեհը:

Ես համարձակվել էի, առանց իրենց տեղյակ պահելու նման հանդիպում կազմակերպել… և պատասխանը շատ չուշացավ:

Եղավ այն, որ հազարավոր ծանոթներ, որոնք դուռս թակելով ու թաթերի վրա էին աշխատասենյակ մտնում, որոնցից շատերին էի դժվարին հարցերում օգտակար եղել,խուսափում էին աշխատանքի վերցնել, լուրն ամեն տեղ էր տարածվել, բոլորը վախեցած էին, նրանցից մեկն ազնվություն ունեցավ խոստովանելու:

Սարսափելի ծանր օրեր ապրեցի, կլինիկական մահ տարա, /դուք դեռ դրան չեք հասել, ձեր կուտակած միլիոնները ձեզ կպահեն…/ Ահա, ես ինչի համար պայքարեցի, իսկ դուք ինչ արեցիք, ափսոս…

Եթե տեղ թողնեիք, եթե երկու երեխաների մորը իր հայրենասիրության համար գործազուրկ չդարձնեիք, որի արած գործերի մասին, շատերը լեգենդներ են պատմում ու համարում ,,ժողովրդի դեսպան,, հավատացեք, որպես հրապարակագիր, իմ սուր գրչով կկանգնեի ձեր կողքին, եթե ժամանակին բռնեիք նրա ձեռքը՝ ընդհանրապես… Ցավով եմ գրում…

ՀԳ. Դատարան դիմելն իզուր էր, որպեսզի չստացվի, որ հեռացրել են գործից և կարողանամ այլ աշխատանք գտնել, ես դիմում գրեցի, որ այլ աշխատանքի եմ անցնում, չիմանալով, որ այդ ճանապարհն էլ էին փակել…

Like this post? Please share to your friends: