Զատուլինը Արցախում ջախջախիչ ելույթ է ունեցել. Կարծում եմ, որ խիղճը, խաղաղությունն ու արդարությունը ձեր կողմից են…

Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ելույթ է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» միջազգային գիտաժողովում, որն անցկացվում է Ստեփանակերտում:

Պետդումայի պատգամավորն անդրադարձել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման թեմային։

«Ինչ վերաբերում է Արցախի ճանաչմանը, ես վստահ եմ, որ ողջամտությունը, բարի կամքն ու սթափ մոտեցումը կհաղթեն, ինչի արդյունքում խաղաղությունն ու ճանաչումը կերաշխավորվի», – ասել է Զատուլինը:

Նա նշել է, որ Ռուսաստանը աջակցում է ՌԴ-Հայաստան-Արցախ հարաբերություններին և ռուսական կողմի համար ԼՂ հակամարտության կարգավորումն առաջնային է:

«Այն ինչ տեղի է ունեցել 2016-ի ապրիլին, չէր հանդիսանում բարի մարդկանց ծրագրերի մի մաս, և Ռուսաստանը փորձել է անել հնարավոր ամեն ինչ՝ այդ պայթյունավտանգ վիճակն արագորեն նվազեցնելու համար։

Ռուս ժողովուրդը նախ գնահատում է խիղճը և արդարությունը: Կարծում եմ, որ խիղճը, խաղաղությունն ու արդարությունը ձեր կողմից են»,-ասել է Զատուլինը։

Նրա խոսքերով, չի եղել մեկ օր, կամ մեկ րոպե, որ Ռուսաստանը չի նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Like this post? Please share to your friends: