Երբ կվերսկսվի տրանսպորտի աշխատանքը․ Տիգրան Ավինյանը նորություն է հայտնել

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպորտը կշարունակի չգործել։

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ...

«Որպես բավականին մեծ ռիսկայնություն ունեցող ոլորտ՝ հանրային տրանսպորտն արտակարգ դրության ընթացքում չի գործելու։ Կարծում եմ, այդ հարցին կարող ենք անդրադառնալ մայիս ամսվա կեսերից։ Հասկանում եմ, որ սա ամենամեծ խնդիրներ ստեղծող սահմանափակումներից մեկն է եւ հայցում եմ մեր բոլոր հայրենակիցների ներողամտությունը։ Այնուամենայնիվ, քանի որ տրանսպորտի ոլորտում միաժամանակ վարակի տարածման ռիսկը շատ է մեծանում, այդ իսկ պատճառով տրանսպորտի սահմանափակումները կհանվեն մայիսի կեսերին՝ ամենավերջին փուլի ժամանակ»,- նշել է Ավինյանը։

Like this post? Please share to your friends: