Դերասանուհի Մարի Պետրոսյանը երեխա է ունեցել. հուզիչ լոիսանկարներ

«Ազիզյանները» սիթքոմից հայտնի Մարի Պետրոսյանը երեխա է ունեցել:

Պարզվում է` սիթքոմի վերջին եթերաշրջանում բալիկի էր սպասում ոչ միայն Մարիի հերոսուհին, այլեւ հենց ինքը` դերասանուհին:

Դերասանուհու մայրանալու մասին քննարկումները տարածվեցին այսօր, երբ Մարին Instagram-ի իր էջում լուսանկար հրապարակեց, որում շոյում է փոքրիկի ձեռքը: «Իմ մեծ սեր»,-լուսանկարն այսպես է մեկնաբանել դերասանուհին:

Մարիի հետեւորդները շտապեցին ենթարություններ անել` արդյոք դերասանուհին մայրացե՞լ է, թե՞ դա շփոթեցնող լուսանկար է:

NEWS.am STYLE-ը շշուկները պարզելու նպատակով կապ հաստատեց Մարիի հետ:

Դերասանուհին մեզ հետ զրույցում հաստատեց բարի լուրը, սակայն այլ մանրամասներ` կապված երեխայի սեռի եւ անվան ընտրության հետ նախընտրեց առայժմ չհայտնել:

«Այո, նկարում իմ բալիկի ձեռքն է»,-հաստատեց նա` նշելով,-«Չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ, բայց հրաշալի զգացողություններ ունեմ, ես եւ փոքրիկս մեզ հիասքանչ ենք զգում»:

Նշենք, որ դերասանուհին նախընտրել էր գաղտնի պահել նաեւ իր ամուսնության մասին լուրը, եւ միայն այսօր է Facebook-ում փոխել կարգավիճակը:

Like this post? Please share to your friends: