Դեռ գտնվում եմ վերակենդանացման բաժանմունքում ։ Արդեն հրաժարվել եմ թթվածնից և կարողանում եմ ինքնուրույն շնչել…

Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Картинки по запросу Հայկուհի Խաչատրյան

Գիտեմ ,որ շատերիդ է անհանգստացնում իմ առողջական վիճակը ։ Դեռ գտնվում եմ վերակենդանացման բաժանմունքում ։ Արդեն հրաժարվել եմ թթվածնից և կարողանում եմ ինքնուրույն շնչել ։ Այդ չարաբաստիկ 6 կոճակ դեղերի արդյունքում առաջացած տրոմբան շարժվելով խցանել է թոքս և կան վնասված օջախներ , բայց ես ամեն ինչ անում եմ , որ շատ շուտ լավանամ ։ Ես Ձեզ հետ միասին դեռ շատ անելիքներ ունեմ ։
Շնորհակալ եմ առողջապահության նախարարությանը պետ պատվերի շրջանակում ինձ բուժելու համար ,բուժ անձնակազմին հոգատար վերաբերմունքի համար , իսկ այ ամենակարևորը չմոռանամ Արտ -Լանչ սննդի ցանցին ինձ ամենահամեղ սնունդը տրամադրելու համար ։
Եթե առողջացմանս դինամիկան այսպես դրական ընթացք ունենա կարծում եմ շուտով դուրս կգրվեմ և ավելի արագ կստացվի բացահայտման գործընթացը ։
Նշեմ նաև ,որ ունեմ շատ լավ փաստաբան , ով ջանք ու եռանդ չի խնայում այս գործում …

Միասին պիտի կտրենք այդ դևի գլուխը այլ ելք չկա …

 

Like this post? Please share to your friends: