Դեպքից առաջ Կուտոյանը կնոջը նամակ է գրել, իսկ նրան տեղ հասցրած տաքսու վարորդը ցուցմունք է տվել․ նոր մանրամասներ են հայտնի

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մшհվшն դեպքից անցել է 4 օր, և շատ հարցեր դեռևս չունեն իրենց պատասխանները: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ Գ. Կուտոյանը հունվարի 16-ին վարձակալած տաքսիով ուղևորվել է Պարույր Սևակի՝ իրեն պատկանող բնակարան, և հաջորդ օրը՝ հունվարի 17-ին, հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել նրա հետ, գնացել են նշված բնակարան, նրա կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է Կուտոյանի մարմինը՝ քունքի վնասվածքով:

Ինչ նամակ է ուղարկել Գեորգի Կուտոյանը կնոջը և ինչ ցուցմունք է տվել տաքսու վարորդը. նոր մանրամասներ

Նշենք, որ Կուտոյանը երբեք աչքի չի ընկել ալկոհոլի նկատմամբ հակումով, լուռ, ինքնամփոփ է եղել, բայց նախորդ տարվա դեկտեմբերից հաճախ է ձգտել ալկոհոլի օգտագործմամբ հանգստացնել նյարդերը:

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այս գործով: Մասնավորապես, տեղեկացանք, որ դեպքից առաջ Գևորգի Կուտոյանը նամակ է ուղարկել կնոջը, որը անձնական բնույթի է եղել և բավականին սրտաճմլիկ, իսկ կինն էլ մտածել է, որ միգուցե էլի գինովցած է: Բանն այն է, որ շաբաթներ առաջ Կուտոյանն էլի գինովցած իրեն պատկանող զենքով կրակել է պատերին: Իսկ հարևանները, որոնց հարցուփորձ է արվել, հայտնել են, թե պայթյունի նմանվող դմփոցի ձայներ լսել են, բայց կարծել են, թե կողքը շինարարություն է տեղի ունենում, դրա ձայներն են»:

Like this post? Please share to your friends: