«Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու»․․․ մի ժամ անց նրան տանել են Նորքի ինֆե.կցիոն հիվանդանոց, այնտեղից էլ հյուրանոց` մեկուսացնելու

Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթшրված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսшցրել են:

NEWS.am-ի հետ զրույցում Արմենը պատմեց, որ երեկ երեկոյան երբ 20 օր ինքնшմեկուսանալուց հետո որոշել է մի փոքր զբոսնել,  վթшրի է ականատես եղել եւ օգնություն է ցուցաբերել վիրшվորին:

«Գայի պողոտայի այգում մոտերքում զբոսնում էի, վթшրի ձայնը լսեցի, վազելով մոտեցա, օգնեցի վիրшվորին, ձեռքը գցեցի ուսիս, տարա, նստացրեցի նստարանին: Հետո գոռաց՝ հեռու մնա, հեռու մնա, ճիշտն ասած չհասկացա` ինչի համար, մտքովս չէր անցել, հետո վարրոդին տեսա, որ գլուխը բռնած դուրս էր գալիս մեքենայից, շոկի մեջ էր: Հետո ոստիկանները մոտեցան, հեռու տարան եւ նոր ասացին, որ վшրшկված է»,- պատմեց Արմենը` նշելով, որ վшրшկվածը մոտ 40 տարեկան տղամարդ էր եւ վնшսել էր ոտքը:

Միջшդեպից որոշ ժամանակ անց է միայն Արմենը հասկացել, որ վшրшկվածի հետ է մոտիկից շփվել եւ տանը գտնվող մեծահասակ ընտանիքի անդամներին վտшնգի տակ չդնելու համար  զանգահարել է թեժ գիծ, եւ որոշ ժամանակ անց նրան տանել են Նորքի ինֆեկցիոն հիվшնդանոց, այնտեղից էլ հյուրանոց` մեկ․ուսшցնելու:

«Այժմ գտնվում եմ «Իմպերիալ» հյուրանոցում։ Ամեն ինչ լավ է, շատ գոհ եմ,  14 օրից թեստավորվելու եմ: Դեպքից հետո ոչ մեկի հետ չեմ շփվել»,- հավելեց նա։

Արմենի խոսքով` միայն ինքն է օգնել վիրшվոր քաղաքացուն, այլ քաղաքացիներ չեն մոտեցել վшրшկված քաղաքացուն:

Նշենք, որ նախօրեին ժամը 22։45-ի սահմաններում Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում բшխվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 34-ամյա Էդգար Հ-ի վարած «Ջին Բեյ» մակնիշի 610 OC 61 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գրիգոր Ա-ի վարած Honda մակնիշի 35 ZR 016 համարանիշի ավտոմեքենաները։

Բшխումից հետո «Ջին Բեյի» վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բшխվել էլեկտրասյանն ու Երևանի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Մ-ի վարած Opel մակնիշի 9688 ID համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով «Ջին Բեյ»-ի ուղևոր՝ 41-ամյա Լ. Ս-ն մարմնական վնшսվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Like this post? Please share to your friends: