Բրավո…հայուհին 5:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին. մանրամասներ

Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը հայտնում է.

Խանտի-Մանսիսկի Բելոյարսկ քաղաքում ընթացող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 69 կգ քաշային Անի Հովսեփյանն ապահովել է բրոնզե մեդալ։


Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Հովսեփյանը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Շահլա Ալահվերդիեւային: Կիսաեզրափակչում Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների արծաթե մեդալակիրը կմրցի ռուսաստանցի Դարիմա Սանդակովայի հետ:

Like this post? Please share to your friends: