Բոլոր թոշակառուները 13-րդ թոշակ ստանան․․․ սովորական դարձած ամանորյա պարգևատրումների մասին

Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը գրառում է կատարել.

Картинки по запросу "փող""

Տնտեսության մեջ պետք է փող ներարկվի, մեծ հաշվով, ոչինչ է, երբ այս կամ այն միլիոնատիրոջ ունեցվածքն ավելանում է ևս մի քանի միլիոն դոլարով. հաստատ նա արդեն վաղուց դրսում բիզնեսներ է դրել, իսկ Հայաստանում իր աշխատակիցներին տալիս է չնչին չափերի աշխատավարձ:Այսինքն` այս մարդու փող ունենալ-չունենալը ոչինչ է:

Երկրի ներսում գումար ծախսողը միջին ու աղքատ խավն է, նրանք են ամեն օր խանութ մտնում, մի քիչ եկամուտ թողնում խանութի տիրոջը, առաքիչին ու աշխատողին, նրանք են գնում հանգստանալու հայկական ինչ-որ հանգստավայրում, այլ ոչ թե հարուստները, նրանց հին մեքենաներն են հաճախ գնում արհեստավորի մոտ և այսպես շարունակ: Այսինքն՝ պետք է ժամանակ առ ժամանակ այս մարդկանց բանկային քարտերի վրա կողմնակի ինչ-որ գումար նստի, տարեկան գոնե 3-4 անգամ.Ինձ թվում է, որ սոցիալական արդարությունը վերականգնելու համար պետք է հենց այս տարի 13-րդ թոշակ ստանան բոլոր թոշակառուները, չէ՞ որ պետական ապարատը ստանում է մեծ պարգևավճարներ, որոնք նույնիսկ միլիոնների են հասնում, իսկ, օրինակ, երկու միլիոն դրամ մեկ մարդու տալու փոխարեն կարելի է 40 թոշակառուի տալ 13-րդ թոշակ:

Սա կբերի ոչ միայն մարդկանց տրամադրության բարձրացման, այլևս լուրջ խթան կհանդիսանա տնտեսության համար: 50000 դրամով Շվեյցարիա չես թռնի, այդ գումարն, ամենայն հավանականության, կծախսես քո թաղի խանութում՝ նպաստելով շրջանառության աճին: Համաձայնեք, որ անարդար է, երբ տարեվերջյան պարգևատրումները չեն վերաբերում թոշակառուներին ու ցածր աշխատավարձով ապրողներին։ Պետք է մտածել այս մասին ու իրական քայլ կատարել տնտեսության աշխուժացման ուղղությամբ: Ի դեպ, ԱՄՆ-ում նման փորձ եղել է, կարծեմ, Օբամայի կառավարման ժամանակ ու տվել է լավ արդյունք:

Like this post? Please share to your friends: