Արտակարգ. Երևանյան ավագ դպրոցում դանակահարություն է եղել. բժիշկները պայքարում են աշակերտի կյանքի համար

Տեղեկություն է ստացվել այն մասին, որ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաներում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 71 բժիշկների հերթապահ խումբը «ձախ թիակային և աջ նստատեղի կտրած-ծակած» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի տղայի։

Դանակահարություն՝ Երևանի թիվ 184 ավագ դպրոցում. 12-րդ դասարանի աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի թիվ 184 ավագ դպրոցի 12-դ դասարանի աշակերտ՝ 17-ամյա Արման Ե-ն է։ Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մալաթիայի ոստիկանության քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ա. Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում նշված դպրոցում Արման Ե-ին դանակահարել է նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ՝ նրա հասակակից Արամ Հ-ն։

Like this post? Please share to your friends: