Արտակարգ դեպք Երևանում․ բնակելի շենքի պատը փլուզվել է մարդկանց վրա

Երեկ՝ փետրվարի 16-ին ժամը 15:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

փլուզում

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է 4-րդ հարկի շքամուտքի պատշգամբի պատը (մոտ 3 քմ), բեկորներն ընկել են բնակիչներ Ռիմա Կ.-ի (ծնված 1938 թ.) և Էլիզա Ա.-ի (ծնված 1952 թ.) վրա:

Շտապօգնության աշխատակիցները զննել են քաղաքացիներին. վերջիններս հրաժարվել են հոսպիտալացումից:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Աղբյուր՝ 1in.am

Like this post? Please share to your friends: