Ապշած եմ. Ավան հոգեկան առողջության կենտրոնում տեսածս չգիտեմ, թե ինչպես կարելի է նկարագրել բառերով

Արման Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կից լուսանկարենր ավելացնելով.

«ԼԱՅՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՄԱՐ
Խնդրում եմ կիսվեք այս գրառումովս:

Հարգելի պարոն Arsen Torosyan, Ապշած եմ, վրդովված և հիասթափված: Անձնական նկատառումներով գտնվում էի Ավան Հոգեբուժական կենտրոնում ( Ավան հոգեկան առողջության կենտրոն / ”Avan” Mental Health Center” )որի բուժման համար նախատեսված բաժանմունքներում տեսածս չգիտեմ, թե ինչպես կարելի է նկարագրել բառերով:

 

Որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հարազատ՝ հայտարարությունս
անում եմ հրապարակային և ցանկանում հիշեցնել, որ բացի ծխախոտի դեմ պայքարի հույժ կարևոր ռազմավարությունից, այսպիսի խնդիրների լուծմանը պետք է անդրադառնալ, որոնք կարևոր են և հրատապ:

Նկարում երևացող ավերակների անմարդկային պայմանները պարզապես
վառ ապացույցն են առ այն, որ նոր Հայաստանում մարդու արժանապատվությունը նսեմացվում է հենց առողջապահական համակարգում: Այժմ հասկանում եմ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այն անձանց, ովքեր հրաժարվում են անցնել ստացիոնար բուժում, իսկ ստացիոնար բուժում ստացողների մեծամասնությունը հայտնվել է այնտեղ հարկադրաբար:

Անհարգալից վերաբերմունք հիվանդների նկատմամբ, արժանապատվությունը
ոտնահարող խայտառակ պայմաններ՝ քանդված, բորբոսնած պատեր, կեղտոտ զուգարաններ, գարշելի
հոտ, անորակ, հակահիգիենիկ սնունդ և այլն:

Մինչդեռ հիվանդին առաջարկվում է վարձել VIP սենյակ այսպես կոչված
սանատոր բաժանմունքում, որի օրական արժեքը կազմում է 30,000 ՀՀ դրամ: Ստիպված եմ իմ
հարազատին տեղափոխել այդ սանատոր բաժանմունք կոչվածում բուժումը շարունակելու համար,
քանի որ նման խայտառակ և ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՍԵՄԱՑՆՈՂ պայմաններում չեմ կարծում, որ
բուժումը կլինի արդյունավետ:

Ցավում եմ, երբ հիշում եմ աչքիս առաջ եկած այն ահասարսուռ տեսարանը,
որը այսօր մեր իրականությունն է և որում մարդիկ ստանում են ստացիոնար բուժում:

Խնդրում եմ և պահանջում անհապաղ անրադառնալ այս խնդրին և տալ
դրան լուծում, քանի որ հոգեկան առողջության պահպանման ինստիտոտը առողջապահական համակարգի
կարևորագույն մասնիկներից մեկն է:

Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ հանդիպման, պատրաստ եմ իմ
անձնական ներդրումը ունենալ ոլորտի օր առաջ բարելավման գործում:

Lena Nanushyan

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան»:

Нет описания фото.

На изображении может находиться: ночь и в помещении

На изображении может находиться: растение и на улице

На изображении может находиться: в помещении

На изображении может находиться: в помещении

Like this post? Please share to your friends: