Այսօր փորձից հետո 21.00- ի կողմերը տուն եմ գնում…ու սարսափում եմ… չարությունից

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ պատմելով իր հետ կատարված տհաճ միջադեպի մասին.

Картинки по запросу նազենի հովհաննիսյան

«Օրերս երկար են ու ծանր, ինչպես երևի յուրաքանչյուր միջին վիճակագրական քաղաքացունը, ծանր ու միայն աշխատանքային…օրական շատ տարբեր մարդկանց հետ եմ շփվում` գործի ու կյանքի բերումով, շատ եմ լինում թե՛ ղեկին, թե որպես հետիոտն, վերջերս քիչ գրում, քիչ խոսում, ու շատ լսում եմ… ու սարսափում եմ… չարությունից:

Էս համատարած ատելությունը` տարիներով հասունացած, պայթում է անընդհատ մեկ էստեղ, մեկ էնտեղ, ու կյանքեր է տանում, իսկական, մարդկային կյանքեր:

Այսօր փորձից հետո 21.00- ի կողմերը տուն եմ գնում, ղեկին եմ, Կոմիտասի փողոցում մի մեծ մեքենա շատ քիփ վարում է, գրեթե մտնում է մեքենայիս մեջ, մի երկու անգամ զգուշորեն փախցրեցի, բայց դե ինձ պետքական գծից ո՞նց դուրս գամ` հանդիպակաց, չի լինի, ստիպված ազդանշան տվեցի, երևի չասեմ շարունակությունը, այդ վարորդը երկաաաար ազդանշանից հետո էլ պատուհանից կախված երկար ինչ-որ բաներ էր գոռում( պարզ է չէ, ինչ)մոտավոր էն տիպի հայհոյանքներ, ինչպիսին լսում ենք այսօր ամեն քայլափոխին, ինչպիսին կարդում ենք շատերի ստատուսներում, ինչպիսի մեկնաբանություններ, որ «շռայլում են» նաև կանայք ` պաշտպանելով իրենց սիրած որևէ գործչի կամ թաղելով չսիրածին: Այդպիսի հահոյանքների համար նախկինում պատժում էին: Իսկ հիմա դա ամենուր է: Նախկինում Իսկական տղամարդն էլ տմարդը չէր, այլ` Մարդը, հոգատար ու հանգստացնող, ոչ թե գոռացող ու բորբոքող: Մեր քաղաքը ԳՈՌՈՒՄ Է արդեն, ու էլ լսելու ունակությունն էլ ասես չկա:

Տաղանդավոր ու հետաքրքիր իմ կոլլեգաների հետ էլ շատ դեպքում չի լինում էլ ԵՐԿխոսել, միանգամից թույն են փնտրում ասածիդ մեջ, կամ իրենք փորձում քեզ սխալ հանել` դեռ ՉԼՍԵԼՈՎ, թե ինչ ես ասում:

Մտորումներով հասա իմ բակ տանող նրբանցքին` տեսա երկու մեքենա, իրար չզիջած` կանգնած հարաբերություններ էին ճշտում. բարձր, գոռալով, թշնաբար: Երեքական մեքենա էլ սպասում էր, որ ազատվի` կարողանան դուրս գալ բակից, կամ մտնել…. Ընդհանուր` 8-9 մեքենա, հասուն մարդիկ, հայրենակիցներ, նույն քաղաքի բնակիչներ…, բայց «թշնամի»:

Օդի մեջ էնքան լարվածություն, որ ուզում էի իջնել ու խնդրել, որ անցնեն, մոռանան, չվնասեն իրար…(

Գոռում է քաղաքը, իրար չեն լսում, ոչ էլ ունակ են լսելուց հետո բան հասկանալու` մի մասն ատելությունից, մի մասն անզորությունից, մյուսը` անգործությունից…. արդյունքում դառնանում ես: Դառնանում եա այնքան, որ ոչ ուզում ես էլ խոսել, ոչ էլ լսել, ոչ տեսնել: Ու հարցը ֆեյսբուքը չի էլ վաղուց: Դրսում էլ նույն կիսաժպիտներն ու տակից հայացքներն են միմյանց, նույն չարությունն ու իրար տանել չկարողանակը, նույն «դեմերն» ու «ավելի դեմերը»…. նույն աջուձախ կարծիք գրողները, որոնք օրական իրենց ամենամտերիմ մարդկանց կարող են հասցնել ինքնասպանության, իսկ լրիվ օտար մեկի համար, ում չեն էլ ճանաչում, կոկորդ կպատռեն, որովհետև ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՆ, ու դա տրենդ է, մոդա, կարևորություն, բա չասի՞ իր ԿԱՐԾԻՔԸ, որովհետև վստահ են, որ ԱՐԴԱՐ ԵՆ, ու հաստատ գիտեն, որ դու` մեղավոր ես… ԳԻՏԵՆ:

Գործը խոսքից դարերով է հեռացել, երբ խոսքը ԱՆՄԻՋԱՊԵՍ պիտի գործ դառնար. գործ, բան, ԱՐԺԵՔ:

Картинки по запросу նազենի հովհաննիսյան

Երկխոսություն չկա… ու մարդ սարսափում է:

Կարծիքների «հրավառություն է», որը աղմուկ է ստեղծում լոկ, որովհետև երկխոսություն չկա, ու ինչի՞ մասին է մեր բոլորի կյանքը, եթե մենք միայն գոռում ենք կամ գոռոցի մեջ ենք… Քաղաքը գոռում է, գուցե, որ վերջապես լսենք, մի պահ կանգ առնենք ու իրար լսենք…. վերջապես ԼՍԵՆՔ:

Բայց ոչ… Սխալված վարորդը ավելի բարձր է գոռում` իր սխալը կոծկելու, քեզ մեղադրելու և դրանով իրեն արադարացնելու: Ես ասեմ «վարորդ», դուք հասկացեք տնօրեն, նախարար, բաժնի պետ կամ մուրացկան: Էականը, որ գտնես մեղավորի` քեզնից դուրս: Այդպես եղել է միշտ , այդպես էլ ոնց նայում եմ կմնա:

Գոռացող քաղաքում լավ բաներ դժվար կծնվեն, դժվար կիսապիտը դառնա լիարժեք ու մարդկանց համակած դառնությունն էլ դժվար մեղրահամ լինի(

Like this post? Please share to your friends: