Այն բանից հետո, երբ Քիմը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության մասին, թուրքերը «հարձակվել են» նրա վրա

Քիմ Քարդաշյան

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կիսվել է համացանցում իր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության լուսանկարներով, տպավորություններով և գրառում կատարել․

«Չեմ կարող հավատալ, որ անկախ մասսայական սպանությունների լուսանկարներից և այս ընթացքում հրապարակված գրականությունից, մարդիկ դեռ փորձում են հերքել, որ դա երբևէ տեղի է ունեցել։ Մենք երբեք չենք մոռանա, որ 1,5 մլն հայ սպանվել է»,- լուսանկարները մակագրել է նա։

Նրա՝ Հայոց ցեղասպանության մասին գրառումից հետո, մեկնաբանություններ են եղել ինչպես հայ և օտարերկրյա, այնպես էլ թուրք օգտատերերի կողմից, որոնք տարակուսել են Քիմ Քարդաշյանի խոսքերից:

«Մեր պատմությունում չի եղել ոչ մի ցեղասպանություն»:

«Դու չգիտես պատմությունը և բավական է ստես»:

«Ցեղասպանություն չի եղել, բավական է վարկաբեկել թուրք ժողովրդին և թուրքական պատմությունը»:

Like this post? Please share to your friends: