Ամո՛թ Շուշիի հիվանդանոցի այն բուժքույրերին, ովքեր ծաղր ու ծանակի ենթարկեցին խեղճ կնոջը

Ստեփանակերտի բնակիչ Մհեր Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Լավ լուր, տխուր պատմություն

Եվ այսպես, ինչ պարզվեց՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչի կորոնավիրուսով վարակվելու, նրան Շուշի քաղաքի հյուրանոց տեղափոխելու և բուժօգնություն ցույց տալու ամբողջ այս ընթացքում:

Պարզվեց, որ հասկանալի չէ ինչ հիմունքներով ու ով է ուղղորդում, որ հիվանդը պիտի գնա Շուշի քաղաք, ինչու հենց առաջին օրը հիվանդը չի հետազոտվել, ինչու թոքերը չի նկարահանվել, հիվանդը ունենալով բոլոր կորոնային բնորոշ սիմպտոմներ, անուշադրության է մատնվել արդեն 5 օր, 2 օր՝ տանը, 3 օր՝ հյուրանոցում։ Պարզվեց, որ չի կարելի բողոքել անուշադրության մատված լինելու համար, որովհետև դրա համար պատիժ է սահմանված, այն է՝ տեղադրումը Շուշիի հիվանդանոց:

Առանձնակի պիտի խոսվի Շուշիի հիվանդանոցի աղետալի սանիտարահիգիենիկ վիճակի մասին․ որտե՞ղ եք տեսել առանց ջրի հիվանդանոց:

Սակայն ավելի ուշ Արցախ/Տեղեկատվական շտաբը ներկայացրել է այս մարդուն որպես մի քմահաճ մարդու։ Մոտիկից ճանաչելով այդ տիկնոջը, կասեի՝ շատ համակերպվող, համեստ կին է, նա հաստատ քմահաճ չէ, ինչպես կայքն է ներկայացնում:

Հաստատ ձեր հարազատներին այդպես չէիք տանջի, ինչպես արեցիք այդ խեղճ ու կրակ կնոջ հանդեպ, ամոթ, թող ձեր ամբողջ կյանքում հիշեք այս անարդար վերաբերմունքը այդ տանջված կնոջ հանդեպ և ճշմարիտը կատարեք կյանքում մարդկանց հանդեպ։

Ամոթ, շատ ամոթ Շուշիի հիվանդանոցում գտնվող այն բուժքույրերին, ովքեր ծաղր ու ծանակի ենթարկեցին խեղճ ու տառապյալ այդ կնոջը՝ ասելով՝ դե գնա բողոքիդ պատասխանը ստացի, այն է՝ այդ տիկնոջը տեղավորեցին այդ ավերակ հիվանդանոցի ամենաավերակ, ամենաանշուք հիվանդասենյակում, բարձր արյան ճնշման ու հյուծիչ լուծի առկայությամբ, թողնելով առանց դեղերի՝ ասելով մեզ թույլատրված չէ ձեզ ապահովվել դեղերով:

Րոպեներ առաջ կապ հաստատեցինք հիվանդի հետ, հիվանդը 2 օր է փորլուծություն ունի, բայց դեղ չեն տալիս։ Այսօր առավորտյան նույնպես խնդրեց դեղ բուժքույրից, նրանք ասացին՝ կգնաս նոր հիվանդանոց, անալիզներ կհանձնես, հետո դեղ կընդունես։ Այս ամենի հետևությունը թողնում եմ Ձեզ։

Չեմ ուզում հավատալ, բաց այնպիսի տպավորություն է, որ Արցախի իշխանություններն ամեն գնով ուզում են Արցախում Covid19-ով մահ գրանցել ու ինչքան հնարավոր է արագ։

Ինչևէ, այս ծանր բանակցություններից հետո, եկան այն եզրահանգման, որ հիվանդը պիտի այսօր առավոտյան տեղափոխվի Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, ինչի համար նախապես շնորհակալություն ենք հայտնում բոլոր աջակցողներին»:

Լավ լուր, տխուր պատմությունԵվ այսպես,ին՞չ պարզվեց, Ստեփանակերտ քաղաքի բնակչի կորոնավիրուսով վարակվելու,նրան Շուշի…

Опубликовано Мгером Погосяном Четверг, 11 июня 2020 г.

Like this post? Please share to your friends: