Ամբաստանյալ, պատմեք, ինչպես սպանվեց ձեր զոքանչը. դիմում են Դավիթ Սանասարյանին

Ավելի վաղ տեղեկացրել էինք այն մասին, որ analitik.am֊ը. Դավիթ Սանասարյանը երեխայի է վրաերթի ենթարկել և ամեն ինչ արել է որ պատահարը չգրանցվի ոստիկանությունում։ Սանասարյանը պատախանել է.

«հայտարարում եմ՝ որ սուտ է, նման բան չի եղել երբևէ»։
Իսկ այն բանից հետո երբ հրապարկվում է տեսագրությունը ուր վիրակապի մեջ 9֊ամյա երեխան և նրա մայրը պատմում են որ Դավիթ Սանասարյանը երեխային գցել է մեքենայի տակ, և հիվանդանոցում ռենտգենի 4 հազար դրամը մուծել ու էլ չի օգնել, իսկ իրենք արդեն 100հազար դրամ են ծախսել,
Սանասարյանը այս անգամ պատասխանում է «երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին»։

— Ամբաստանյալ, պատմեք, ինչպես սպանվեց ձեր զոքանչը։
— Դե, նստած խոհանոցում դանակով նարինջ եմ կլպում, զոքանչս եկավ, մեկ էլ սայթաքեց, ընկավ դանակի վրա… և այդպես իրար հետևից ութ անգամ։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

 

Like this post? Please share to your friends: