Ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել, նրան անդամահատել են

Ցավալի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նա Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ է:

Արցախում ականի պայթյունից զինվոր է վիրավորվել

Լուրը հաստատել է Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:

«Այսօր կեսօրին ականի պայթյունի հետևանքով Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Լորիս Չոբանյանը վնասվածքներ է ստացել: Տեղափոխվել է Բերդի հիվանդանոց, որտեղ Չոբանյանը վիրահատվել է, ծնկից ներքև նրան անդամահատել են»,- ասաց համայնքապետը:

Հարություն Մանուչարյանը նաև հայտնեց, որ նրան, հավանաբար, այսօր կտեղափոխեն Երևան:

Լորիս Չոբանյանը 44 տարեկան է, մեկ որդի ու մեկ դուստր ունի, որոնք ուսանողներ են:

Like this post? Please share to your friends: